WELCOME TO B2.DO.AM
Меню сайта
ՈՐՈՆԵԼ
VAR ASTXER

17:25
Главная » 2010 » Февраль » 13 » Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ
11:20
Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ
Ջոուլի եւ Փիթ աստղային զույգը գործ է հարուցում իրենց ամուսնալուծության մասին գրած պարբերականի դեմ:

Անջելինա Ջոուլին եւ Բրեդ Փիթը դատական գործ են հարուցել "News of the World” բրիտանական պարբերականի դեմ, որը գրել էր, թե իբր զույգը պատրաստվում է ամուսնալուծվել:

Ջոուլիի եւ Փիթի ամուսնալուծության գործով զբաղվող "Schillings” իրավաբանական գործակալության ներկայացուցիչներն ասում են, որ հոլիվուդյան հայտնի զույգը պահանջում էր հանել հոդվածը համարից եւ ներողություն հայցել ոչ հավաստի տեղեկություն տարածելու եւ անձնական կյանք ներխուժելու համար: Սակայն պարբերականը մերժեց կատարել զույգի պահանջները, եւ դերասանները, հետեւելով իրենց իրավաբանների խորհրդին, որոշեցին հայց ներկայացնել դատարան:

Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ

Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ

Բրիտանացի իրավաբանները դեռեւս զերծ են մնում հայցի մանրամասները ներկայացնելուց:

Հիշեցնենք, որ "News of the World” պարբերականի հոդվածում գրվում էր, որ Անջելինա Ջոուլին եւ Բրեդ Փիթը այցելել են Կալիֆոռնիայում գտնվող ամուսնալուծության գործերով զբաղվող գործակալություն եւ որոշել են, թե ինչպես պետք է կիսեն իրենց ունեցվածքը եւ ով կստանձնի վեց երեխաների խնամակալությունը:

Այս հոդվածի տպագրվելուց հետո, հայտնի զույգի շրջապատից միանգամից մի քանի հոգի հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Իսկ Անջելինա Ջոուլին եւ Բրեդ Փիթը ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց ամուսնալուծության մասին տեղեկությունը: Սակայն փետրվարի 7-ին, զույգը միասին ներկա է գտնվել Ամերիկյան ֆուտբոլի սուպեր գավաթի խաղին եւ ամուսնալուծվող զույգի տեսք ամենեւին չի ունեցել:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 1853 | Добавил: AVETISYAN | Теги: 123 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Календарь
«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Архив записей
TOP 5

Наш опрос
Evrotesilum Eva Rivas@ vor tex@ kgravi
Всего ответов: 24
200
Друзья сайта

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Copyright MyCorp © 2024