WELCOME TO B2.DO.AM
Меню сайта
ՈՐՈՆԵԼ
VAR ASTXER

03:58
Главная » 2010 » Февраль » 13 » Էմմի եւ Միհրան
11:04
Էմմի եւ Միհրան

Մադոննան ու Ռիկի Մարտինն էլ են "Hey” ասում

Էմմին եւ Միհրանը առաջինն են հայտ ներկայացրել "Եվրատեսի-2010”-ին մասնակցելու համար, այսօր եւ արդեն քանի ամիս է "Հեյ” են երգում, փետրվարի 14-ին էլ կերգեն եւ "Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլում հաղթելու դեպքում "Հեյ” կասեն Օսլոյի բեմից: Այսօր "Ազդակ” ակումբում լրագրողները "Եվրատեսիլ”-ից էին հարցնում դուետից եւ նրանց հետ հանդես եկող պարողներ Ջեյսոն Յանգից, Սոֆիա Թոֆուից եւ Վալերի Փոլլից: Պարող Քյու Բրդեդն էլ այս գիշեր է ժամանելու Երեւան:

Միհրանն ու Էմմին

Միհրանն ու Էմմին "Ազդակ” ակումբում

"Հեյ” երգի երաժշտության հեղինակը Վաչե Տեր-Եղիշյանն է, բառերը գրել է Միհրանը: Երգին իրենց նախապատվությունն են տվել Մադոննան եւ Ռիկի Մարտինը: Ներկայացվեց մի տեսանյութ, որտեղ Ռիկի Մարտինն իր մաղթանքներն էր հայտնում Էմմիին եւ Միհրանին: "Հեյ”-ի միքսը արվելու է Միացյալ Նահանգներում, այն ստուդիայում, որտեղ ձայնագրվում են միջազգային բոլոր աստղերը: Երգում մի հատված նվիրված է Մայքլ Ջեքսոնի հիշատակին, քանի որ Էմմին եւ Միհրանը երգչի սիրահարն են:

Ի դեպ, Միհրանն ասաց, որ ընդամենը  մի ամիս առաջ է իմացել նախընտրական փուլի գոյության մասին, այլապես չէր համաձայնի մասնակցել. "Գիտեի միանգամից Օսլոյում ելույթ ունենալու համար ենք պատրաստվում: Ամերիկայից եկել եմ, ամենալավ պարողներին եմ բերել”:

Միհրանը հենց օդանավակայանում Bravo.am-ին ասել էր, որ Երեւանում է "Եվրատեսիլը” Հայաստան բերելու նպատակով: "Դրական ենք տրամադրված, վստահ ենք մեր երգի, շոուի վրա: Պատրաստ ենք Հայաստանը ամենալավ ձեւով ներկայացնել եւ "Եվրատեսիլը” բերել այստեղ: Դա է մեր նպատակը: Անում ենք մերը, այն, ինչ կարծում ենք ճիշտն է: Մեր երգը հաղթանակ կբերի”,- ասաց Միհրանը:

Միհրանը Երեւանում է

Միհրանը Երեւանում է "Եվրատեսիլը” Հայաստան բերելու նպատակով

Էմմին էլ նշեց, որ 6 հոգով են լինելու բեմում եւ 3 րոպեի ընթացքում փորձելու են բոլորին համոզել, որ իրենց հետ գոռան "Հեյ”:

Էմմին բոլորին համոզելու է իրենց հետ գոռալ

Էմմին բոլորին համոզելու է իրենց հետ գոռալ "Հեյ”

"Եվրատեսիլի” նախընտրական փուլում հնարավոր անարդարությունների մասին խոսակցություններին դուետը հանգիստ է վերաբերվում: "Մենք շատ համեստ մարդիկ ենք, նույն ձեւով էլ ներկայանում ենք: Ցույց ենք տալու մեր արվեստը, ոչ մի գումարային խոսակցություն: Ունենք լավ երգ եւ երկու լավ կատարող, որ Հայաստանը կներկայացնեն լավ ձեւով”,- ասաց Միհրանը:

Միհրանը ծնվել է Հայաստանում, 6 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: Հպարտ է, որ հայ ժողովուրդը հնարավորություն է տալիս մասնակցել մրցույթին, թեեւ մեծերի "Եվրատեսիլ”-ում ազգության սահմանափակում չկա: "Հորս հետ ամեն օր հայերեն էի պարապում, որ գամ Հայաստան ու անգլերեն չխոսեմ: Ցանկացել եմ դաջվածքներ ունենալ, ականջող, բայց հայրս միշտ ասել է` չես կարող դա անել, որովհետեւ հայ ես: Առաջ չէի հասկանում՝ ինչ է նշանակում հայ լինել, բայց հիմա գիտեմ, որ հայ լինելը շատ կարեւոր բան է”,- պատմեց Միհրանը:

Միհրանն ու Էմմին չհաղթելու դեպքում այլեւս մասնակցության հայտ չեն 
ներկայացնի

Միհրանն ու Էմմին չհաղթելու դեպքում այլեւս մասնակցության հայտ չեն ներկայացնի

Դուետն ասաց, որ շատ են ուզում հաղթել: "Փետրվարի 14-ին շոուի ընդամենը 10 տոկոսն է լինելու, ինչ ներկայացնելու ենք Օսլոյում”:

Պարողներն էլ հավանել են Հայաստանը, ամենից շատ զարմացած են հյուրասիրությունից. անընդհատ ուտում են:

Ի դեպ, Միհրանն ու Էմմին հայտարարեցին, որ չհաղթելու դեպքում այլեւս մասնակցության հայտ չեն ներկայացնի:


Просмотров: 1173 | Добавил: AVETISYAN | Теги: vatik@ ches | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Календарь
«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Архив записей
TOP 5

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 29
200
Друзья сайта

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Copyright MyCorp © 2024