WELCOME TO B2.DO.AM
Меню сайта
ՈՐՈՆԵԼ
VAR ASTXER

13:55
Главная » 2010 » Февраль » 13 » Եվա Ռիվաս
10:42
Եվա Ռիվաս

"Apricot stone”-ը հնչեց Mezzo-ում

Ասում են` նա կարող է "Եվրատեսիլը” բերել Հայաստան: "Նա”-երից մեկն էլ Եվա Ռիվասն է: Այսօր Mezzo ակումբում տեղի ունեցավ երգչուհու "Apricot stone” /"Ծիրանի կորիզ”/ երգի շնորհանդեսը, որով էլ նա հանդես կգա պետրվարի 14-ին կայանալիք` "Եվրատեսիլ-2010” երգի միջազգային մրցույթի հայաստանյան  նախընտրական փուլին:

Եվա Ռիվասի

Եվա Ռիվասի "Apricot stone” երգի շնորհանդեսը Mezzo ակումբում

"Apricot stone”-ի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է,   խոսքերը գրել է պոետ-երգահան Կարեն Կավալերյանը, ով "Եվրատեսիլ”-ում հնչած արդեն 6 երգի հեղինակ է, այդ թվում "Եվրատեսիլ-2007”-ին Հայկոյի ներկայացրած "Any time you need”, 2006-ին Դիմա Բիլանի կատարմամբ հնչած "Never let you go” եւ 2008-ին Անի Լորակի "Shady Lady” երգերի: Ստեղծագործության գործիքավորումը կատարել է Մուրզոն` Արա Թորոսյանը: Որպես բեք-վոկալ հանդես են գալու Տիգրան Պետրոսյանն ու Գոգա Խաչատրյանը, եթե Ռազմիկ Ամյանն էլ չհաղթելու դեպքում համաձայնի այդ դերում հանդես գալ, մեծ սիրով կընդունեն: Շշուկներ կան, որ դուդուկահարն էլ Ջիվան Գասպարյանն է լինելու, բայց այդ մասին դեռ բացահայտ չեն խոսում:

Եվա Ռիվասի պրոդյուսերն է "Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը, ով էլ Mezzo ակումբում վարեց  երգի շնորհանդեսը:

"Եվրատեսիլ” մրցույթի առաջին հաղթող` արդեն 76-ամյա Լիս Ասիենը եւ "Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը

"Եթե ինչ-որ մեկը համարձակվի ասել` Եվան հայ չէ, կթքեմ երեսին: Ամեն ինչ կանենք, որ փայլուն ձայն հնչի: Շոուն կլինի Օսլոյում, մեր պատմությունն ուրիշ է.  14-ին լավ երգ ենք ներկայացնելու”,- ասաց Վալերի Սահարյանը:

"Պատրաստ եմ պատվով ելույթ ունենալ, անգամ հենց վաղն ու Օսլոյում: Կմասնակցեմ ու կհաղթեմ: Մրցակիցներիս հավասար եմ գնահատում, իմ գործը լավ երգելն է, ոչ թե ուրիշների երգերը լսելը”,- ասաց Եվա Ռիվասը:

Եվային աջակցելու եւ ոգեշնչելու էր եկել նաեւ "Եվրատեսիլ” մրցույթի առաջին հաղթողը` արդեն 76-ամյա Լիս Ասիեն: "Երբ Եվայի ձայնը լսում եմ, արտասվելու ցանկություն է առաջանում, hրաշալի երգչուհի է”,- ասաց նա:

Եվա Ռիվաս

Եվա Ռիվաս

Եվան եւս մեկ անգամ շեշտեց իր հայկական արմատները: "Ես կարող եմ խոսալ հայերեն, հասկանում եմ, բայց ամաչում եմ, որովհետեւ 100 տոկոս չգիտեմ: Այստեղ եմ ապրելու, մի ամսում կսովորեմ”,- ասաց Եվա Ռիվասը` Վալերիա Րեշոտնիկովա-Ծատուրյանը:

Երգը ճիշտ կատարելուն օգնել է նաեւ Հայաստանի ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը: Նա եւս իր բարեմաղթանքներն հղեց Եվային:

Ռուբեն Մաթեւոսյանը եւս ներկա էր

Ռուբեն Մաթեւոսյանը եւս ներկա էր "Apricot stone” երգի շնորհանդեսին

"Apricot stone”-ի շնորհանդեսին ներկա էին Սյուզան Մարգարյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Հրանտ Թոխատյանը, Արա Գեւորգյանը, Մրոն` Արսեն Գրիգորյանը, Սամվել Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը: "Dorians” ռոք-խումբն էլ է Եվայի կողքին:

Եվան "Եվրատեսիլի” ապրանք է

"Երգը շատ սիրուն է, հիշվող, եվրոպական: Այդքան որ ասում են հայկական… Մոռացեք, պետք է հասկանալ` ուր է գնում այս երգը: Կոպիտ ասած` "Եվրատեսիլի” ապրանք է: Հնգյակում հաստատ կլինենք: Էմմի/Միհրան դուետն էլ, Ռազմիկ Ամյանն էլ, Եվա Ռիվասն էլ արժանի են հաղթելու, ով էլ լինի, պետք է կողքին լինենք”,- ասաց Նունե Եսայանը:

Նունե Եսայանը

Նունե Եսայանը "Apricot stone” երգի շնորհանդեսին

Ավո Խալաթյանի համար մեծ գործոն է, որ Եվա Ռիվասը գեղեցիկ է. "Ողջ աշխարհը կտեսնի` ինչ սիրուն աղջիկներ ունենք մենք` հայերս: Երգն էլ շատ լավն է: Բրավո Եվային, բրավո կազմակերպիչներին (Bravo.am :) )”:

Ի դեպ, Եվա Ռիվասը 22 տարեկան է, ծնվել է Ռոստով քաղաքում: Մասնակցել է ՙ5 աստղ՚, ՙՀայաստանի տարվա երգ՚, ՙՌոստովի Ոսկե ձայն՚ մրցույթներին, որտեղ  արժանացել է տիտղոսների: 5 տարի շարունակ ռուսական շոու-բիզնեսում հանդես գալուց հետո երգչուհին այս տարի նկարահանեց իր առաջին հայկական տեսահոլովակը` Սայաթ-Նովայի ՙԹամամ աշխարհ՚ երգի հիման վրա:  Եվան նաեւ մոդել է, 13 տարեկանում, ունենալով 180 սմ հասակ, բացառության կարգով մասնակցել է "Ռոստովի գեղեցկուհի” մեծահասակների մրցույթին եւ արժանացել "Միսս Տաղանդ” կոչմանը:

Տվյալ պահին կատարվում է "Apricot stone” երգի տեսահոլովակի սցենարի մշակումը:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 1284 | Добавил: AVETISYAN | Теги: vat@ ches | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 HRO555  
0
lavna

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Календарь
«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Архив записей
TOP 5

Наш опрос
Evrotesilum Eva Rivas@ vor tex@ kgravi
Всего ответов: 24
200
Друзья сайта

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Copyright MyCorp © 2024