WELCOME TO B2.DO.AM
Меню сайта
ՈՐՈՆԵԼ
VAR ASTXER

22:17
Главная » 2010 » Апрель » 14 » EVAN U TATAN
15:31
EVAN U TATAN

"Apricote stone”-ի երգչուհին Մոսկվայում է

Bravo.am-ը պատմել է, որ ապրիլի 2-ին մեկնարկել է Հայաստանը "Եվրատեսիլ 2010”-ում ներկայացնող Եվա Ռիվասի պրոմո-տուրը: Երգչուհին առաջին ծիրանենիները տնկեց  Սալոնիկում եւ Աթենքում:

Նիկոսիայում եւս Եվա Ռիվասը ծիրանենի է տնկել

Նիկոսիայում եւս Եվա Ռիվասը ծիրանենի է տնկել

Հունաստանում  "Apricote stone”-ը ներկայացնելուց բացի, Եվա Ռիվասը Աթենքում դուետով է հանդես եկել Թաթա Սիմոնյանի հետ: Թաթան կոչ է անում բոլորին աջակցել Հայաստանը "Եվրատեսիլ 2010”-ում ներկայացնող երգչուհուն:

"Հինգ տարի առաջ մի շատ գեղեցիկ աղջիկ ինձ հետ  երգ է զուգերգով երգել: Ես շատ սիրեցի էդ աղջկա երգը, տեսքն ու մարդկային հատկանիշները: Անցավ հինգ տարի: Այդ ընթացքում իրեն չտեսա, բայց երգ գրեցի իր համար, որ պետք է երգենք միասին: Հայ ազգը նեկայացնելու է "Եվրավիժնի” մեջ, վստահ եմ, որ այդ օրը մեր բոլորի  ձայներն  ու սրտերը  ուղղելու ենք Եվային, պիտի հաղթենք. առաջին տեղն է բռնելու”,- ասել է Թաթա Սիմոնյանը:

Եվա Ռիվասը Աթենքում դուետով է հանդես եկել Թաթա Սիմոնյանի հետ

Եվա Ռիվասը Աթենքում դուետով է հանդես եկել Թաթա Սիմոնյանի հետ

Հունաստանից հետո երգչուհու երկրորդ կանգառը Կիպրոսն է եղել: Նիկոսիայում եւս Եվա Ռիվասը ծիրանենի է տնկել, երգել է: Այստեղ նույնպես "Apricote stone”-ը  լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել:

Այսօր  Եվա Ռիվասը Մոսկվայում է եւ պատրաստվում է մասնակցել ապրիլի 19-ին կայանալիք հոբելյանական "Տաշիր” մրցանակաբաշխությանը: 5-րդ  "Տաշիրին” անվանի հայեր են լինելու. կազմակերպիչները հուսով են, որ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին էլ կհյուրընկալեն:

Եվա Ռիվասն Աթենքում

Եվա Ռիվասն Աթենքում

Պրոմո-տուրը շարունակվելու է, Եվա Ռիվասը "Apricote Stone” է երգելու ու ծիրանենիներ է տնկելու Ռումինիայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Շվեյցարիայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Վրաստանում եւ մի շարք այլ երկրներում:

Просмотров: 2876 | Добавил: AVETISYAN | Теги: 911 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Календарь
«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
TOP 5

Наш опрос
Evrotesilum Eva Rivas@ vor tex@ kgravi
Всего ответов: 24
200
Друзья сайта

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Copyright MyCorp © 2024