WELCOME TO B2.DO.AM
Меню сайта
ՈՐՈՆԵԼ
VAR ASTXER

09:26
Главная » 2010 » Февраль » 13 » Լիլու
11:28
Լիլու

"Այս տարի գիժ եմ…” :)

Երգչուհու երեկոն "Կոլիզեյում”

Փետրվարի 8-ին "Սայաթ-Նովա” համալիրում Լիլույի երեկոն էր: Երգչուհին կատարեց իր սիրված երգերը, ինչպես նաեւ "Սիրո գիշերը” Էռնա Յուզբաշյանի երգացանկից, հնչեցին նաեւ Ալիսա Քեյսի երգերը:

Երգչուհի Լիլուն

Երգչուհի Լիլուն "Սայաթ-Նովա” համալիրում

Լիլույի անունը վերջերս շատ չէր հնչում. երգչուհին գնացել էր Եգիպտոս հանգստանալու. "Անցյալ տարին բուռն էր, դրա համար ինձ մի քիչ տվեցի հանգստին: Հետո ընթացքում այնպիսի բաներ եղան, որ պարզապես չէի կարող աշխատել: Հոգեկան աշխարհի հետ կապված չէր, ուղղակի ինչ-որ փոփոխություններ կային, բայց հիմա նորից սկսել եմ իմ գործով զբաղվել”,- ասաց Լիլուն:

Երգչուհին սկսել է նոր երգեր ձայնագրել, տարվա վերջ պատրաստվում է իր երկրորդ  ձայնասկավառակը թողարկել: "Տեսահոլովակ էլ կլինի անպայման: Դուետով եմ հանդես գալու Ներեկ A Chilla-ի հետ, այնպես որ իմ երկրպագուների համար հետաքրքիր նորություններ կլինեն: Ռիչարդ Մադլենյանն է նորից երգ գրել ինձ համար, շուտով դա էլ կներկայացնեմ. ուրախ, տխուր, խառը երգ է, թեման սերն է, բայց այս անգամ  երեւի ավելի շատ սերը սուտ է”,- նշեց նա:

Երգչուհի Լիլույի երեկոն

Երգչուհի Լիլույի երեկոն "Կոլիզեյում”

Լիլույի երեկոյի ընթացքում նորաձեւության ցուցադրություն էլ եղավ: "Elite fashion”-ն այս տարվա չորրորդ ցուցադրությունն էր ունենում: "Երեկոյան զգեստներ են հունական ոճով, թեման դիցաբանությունն է: Սպիտակ, ոսկեգույն եւ արծաթագույնն եմ օգտագործում, որովհետեւ աստվածային են”,- ասաց դիզայներ Ալիսա Հարությունյանը:

"Elite fashion”-ի նորաձեւության ցուցադրությունը Լիլույի երեկոյի ընթացքում

Լիլուն 2010-ին փոքր համերգներ արդեն ունեցել էր. "Բայց հատուկ իմ երեկոն այսօր էր: Այս տարի լավ է լինելու: Ուզում եմ, որ բոլորը մի քիչ ուրիշ դառնան. ավելի մեղմ ու հանգիստ: Մարդկանց մոտենան նորմալ, քան քննադատական: Լիլուն էլ էս տարի գիժ է, գժվել է :) :  Չէ,  Լիլուն այս տարի  զբաղվելու է միայն իր ձայնասկավառակով: CD-ի անունը դեռ չեմ որոշել, կարծում եմ "Վերջացավ”-ի շարունակությունը կլինի երեւի: Լիլուն եղել է, կա, եւ միշտ մնում է ձեզ հետ, իմ երկրպագուներ…”:

Просмотров: 1289 | Добавил: AVETISYAN | Теги: 1234 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Календарь
«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Архив записей
TOP 5

Наш опрос
Evrotesilum Eva Rivas@ vor tex@ kgravi
Всего ответов: 24
200
Друзья сайта

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Copyright MyCorp © 2024